Ցիցի Դանգարեմբգա
Ցիցի Դանգարեմբգա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Mutoko, Mashonaland East Province, Զիմբաբվե[2] |
Քաղաքացիություն | Զիմբաբվե |
Մայրենի լեզու | շոնա |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան, Զիմբաբվեի համալսարան և Arundel School? |
Երկեր | Nervous Conditions? |
Մասնագիտություն | գրող, կինոռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ |
Ամուսին | Olaf Koschke? |
Պարգևներ և մրցանակներ | |
Tsitsi Dangarembga Վիքիպահեստում |
Ցիցի Դանգարեմբգա (անգլ.՝ Tsitsi Dangarembga, փետրվարի 14, 1959[1], Mutoko, Mashonaland East Province, Զիմբաբվե[2]), գրող և կինոռեժիսոր Զիմբաբվեից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու տարեկանում իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ և մեծացել է` գրեթե մոռանալով հարազատ շոնայի լեզուն։ Ուսումն սկսել է Բրիտանիայում, բայց 1965 թվականին ուսումը շարունակել է Մուտարեի միսիոներական դպրոցում։ Այնուհետև նորից սովորել է Մեծ Բրիտանիայում, իսկ 1977 թվականից բժշկություն է սովորել Քեմբրիջի համալսարանում, բայց Զիմբաբվեի` անկախությունը նվաճելուց հետո, 1980 թվականին նորից վերադարձել է իր հայրենիք։ Հոգեբանություն է սովորել Զիմբաբվեի համալսարանում, բայց աշխատել է մարքեթինգային ֆիրմայում։ Սկսել է պիեսներ գրել։ 1985 թվականին հրապարակել է իր առաջին պատմվածքը, իսկ 1987 թվականին` իր առաջին պիեսը։ Նրա դեբյուտային վեպը (1988 թվական) լավ է ընդունվել հասարակության և քննադատության կողմից։ Սակայն նա չի սկսել շահագործել իր հաջողությունը և ընդունվել է Բեռլինի գերմանական կինոակադեմիա, այնուհետև Հարարեում հիմնադրել է պրոդյուսերական ընկերություն, որպես պրոդյուսեր հանդես է եկել մի քանի վավերագրական ֆիլմերում և 1996 թվականին ցույցադրել է ինքնուրույն խաղարկային ֆիլմ, ելույթ է ունեցել որպես Զիմբաբվեի առաջին կինը, որը գեղարվեստական ֆիլմ է նկարահանել։
Ասպիրանտուրան ավարտել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Նա աշխատում է աֆրիկյան կինոյի մասին ընկալման վերաբերյալ իր դոկտորական դիսերտացիայի վրա։
2021 թվականի հոկտեմբերին Ցիցի Դանգարեմբգան ստացավ Խաղաղության մրցանակ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառից։ Այս շատ հեղինակավոր մրցանակը, որն օժտված է 25000 եվրո պարգևով, հրատարակչական աշխարհում կարևորագույններից մեկն է։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նամակը/ The Letter, 1985 թվական (նորավեպ)
- Նա այլևս չի լացում/ She No Longer Weeps, 1987 թվական (պիես)
- Նյարդացնող հանգամանքներ/ Nervous Conditions, 1988 թվական (վերահրատարակվել է 1989 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինքնակենսագրական վեպ, Բրիտանական ընկերակցության գրականության մրցանակ, 2002 թվականին համաաֆրիկյան հեղինակավոր ժյուրիի կողմից անվանվել է Աֆրիկայի 20-րդ դարի 12 լավագույն գրքերի շարքում, վերատպել է Ayebia Clarke, 2004 թվական)
- Անէության գիրքը/ The Book of Not: A Sequel to Nervous Conditions, Ayebia Clarke, 2006 թվական (վեպի շարունակություն)
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Puppeter, 1996 թվական
- Մեզանից յուրաքանչյուրի երեխան/ Everyone's Child, 1996 թվական
- The Elephant People, 2000 թվական
- On the Border, 2000 թվական
- High Hopes, 2004 թվական
- Մայրերի օրը/ Kare Kare Zvako, 2004 թվական
- Ջրում/ Pamvura (2005 թվական)
- Ասա իմ անունը/ Peretera Maneta (2006 թվական)
- Ungochani (2010 թվական)
- Նյամի Նյամին և չարիքի սաղմը/ Nyaminyami amaji abulozi (2011 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/aktuelles-themen/detailseite/tsitsi-dangarembga-erhaelt-den-friedenspreis-des-deutschen-buchhandels-2021
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nyeraifilms.com/team.html
- ↑ https://www.bbc.com/news/world-55042935
- ↑ 4,0 4,1 https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/2020-2029/tsitsi-dangarembga
- ↑ https://www.thebookseller.com/news/zimbabwean-novelist-tsitsi-dangarembga-wins-pen-pinter-prize-2021-1262492
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Negotiating the Postcolonial emerging perspectives on Tsitsi Dangarembga/ Ann Elizabeth Willey and Jeanette Treiber, eds. Trenton: Africa World Press, 2002
- Collins W.P. Tracing Personal Expansion: Reading Selected Novels as Modern African Bildungsroman. Lanham: UP of America, 2006
- Green L.M. Literary identification in women's novels of formation from Charlotte Brontë to Tsitsi Dangarembga. Columbus: Ohio State UP, 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիցի Դանգարեմբգա» հոդվածին։ |
|